Առավոտյան «հպարտ» քաղաքացիները ավետիս ստացան
Տնտեսագետ Հովիկ Գրիգորյանը գրել է․
Առավոտյան «հպարտ» քաղաքացիները ավետիս ստացան՝ 2025 թ. հունվար-ապրիլ ամիսներին հարկային եկամուտները պետական բյուջե ավելացել են 14.5 %ով, կամ 120 միլիարդ դրամով: Առաջին հայացքից, ինչ խոսք, էս թվերը «հպարտ» քաղաքացիներին դուր կգան, բայց հանուն առողջ դատողության, եկեք տեսնենք, թե որտեղ է ուզում հայ ժողովրդին «գցել» հպարտների աճպարարը՝ 
2025թ. շրջանառության հարկը բարձրացվել 100%-ով, բնական է՝ պետք է ավելանար նաև հարկային մուտքերը:
 
Անգամներով ավելացվեցին հարկային տույժ-տուգանքները, որը, բառի ամենաուղիղ իմաստով, տեռոր է հարկ վճարողի համար:
Հարկային եկամուտների մեջ ներառված են մաքսատուրքերը և մաքսավճարները, որոնց մասով նույնպես ունենք անգամներով բարձրացումներ:
Ունենք պաշտոնապես 3,5% գնաճ․ հատկապես առաջին սպառման ապրանքների դեպքում այն հասնում է մինչև 30%-ի, որն էլ բերում է աղքատության շեմի բարձրացմանը:
Տարեկան 3-4% դրամի բնական արժեզրկում( ինֆիլացիա), որը բերում է սպառողական զամբյուղի նվազեցմանը:
Հ.Գ. Նման հարկային քաղաքականության արդյունքում կարճաժամկետ առումով, այո, կարող է լինել հարկային մուտքերի ավելացումներ, բայց երկարաժամկետ առումով, անշուշտ, այս ամենը բացասաբար է ազդելու նույն հարկային մուտքերի վրա, քանի որ հազարավոր բիզնեսներ գնում եմ դեպի սննակացում, կամ կանգնած են փակման եզրին