Առավոտից ՀՅԴ–ականներին հրավիրում են Ոստիկանու...

Այսօր վաղ առավոտից  ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որևէ հիմքի հրավիրում են Ոստիկանության մարզային բաժիններ, որտեղ նրանց ապօրինի կերպով հորդորում են զերծ մնալ այսօր` ժամը 18։00֊ին Երևանում հաջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպված հավաքին մասնակցելուց, որոշ դեպքերում էլ անիմաստ հարցաքննություններով  պահում բաժիններում։  Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակը։

«Այսպիսով, ոստիկանությունը սահմանափակում է քաղաքացիների ազատ տեղաշարժվելու  և հավաքներին մասնակցելու իրավունքը: Ակնհայտ է, նման քայլերով անհնարն է մեր քաղաքացիներին ետ պահել իրենց արդար բողոքի ձայնը բարձրացնելուց, և այսպիսի գործողություններն ընդամենը վկայում են վարչախմբի վախերի մասին»,–ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 4–ին, ժամը 18–ին, Երեւանում Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգուց (Մալիբու) երթ կսկսվի ի պաշտպանություն «Տաշիր» ընկերությունների խմբի և «ՀԷՑ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի։

Երթը կհասնի մինչեւ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը՝ ԱԱԾ մեկուսարան։