Արարատը, Արագածը, Խուստուփը, Իշխանասարը մերն...

«Սիրելի հայրենակիցներ, հասկանալի է, որ նախընտրական շրջափուլում ենք, տարբեր խոստումներ են հնչեցվելու, բայց ողբերգություն է, երբ գործող իշխանությունը ոչ թե խոստում է հնչեցնում, այլ սպառնում է սեփական ժողովրդին վերահաս պատերազմով: Իհարկե, ժամանակին Նիկոլ Փաշինյանը նման մի ձևակերպում անում էր, ասում էր՝ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա», իհարկե այլ համատեքստում, այլ իրավիճակում: Հիմա փաստորեն այդ տրամաբանությունը տրանսֆորմացվել է և դարձել է՝ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ դուք բոլորդ պետք է պատերազմի մեջ գտնվեք, Ալիևը ձեզ վրա կհարձակվի», Ալիևի՞ն եք մեր ժողովրդի վրա, այսպես, տղա բերում, Ալիևո՞վ եք մեզ սպառնում: Բա էս ժողովուրդը էթնիկ զտման է ենթարկվել, հայրենիք կորցրել, տարածքներ են օկուպացված, բա մեր ժողովուրդը արժանի է նրան, որ դուք Ալիևով իրեն սպառնա՞ք: Մի՞թե կարելի է աթոռը սիրել այնքան և սեփական ժողովրդին չսիրել այնքան, որ Ալիևին մեր ժողովրդի վրա տղա բերել»,- այս մասին ԱԺ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։