Արարատում բախվել են «Nissan»-ը և «Ford Focus»...

Մարտի 12-ին  ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են «Nissan» մակնիշի և «Ford Focus» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը՝ «Արարատ» բժշկական կենտրոն, 5-ը՝ «Վեդի» բժշկական կենտրոն և 1-ը՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: