Արարատում այրվել է մոտ 170 հակ անասնակեր և չշ...

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի  ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան բնակավայրում անասնակեր է այրվում:

Դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ անասնագոմում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են տան տերերն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
 
Հրդեհը մեկուսացվել է հրշեջների կողմից:
 
Այրվել է մոտ 170 հակ անասնակեր և մոտակայքում կայանված, խոտանված ավտոմեքենա: