Արարատում ավտոմեքենա է այրվել. կա տուժած

Փետրվարի 7-ին, ժամը 13։52-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի երկաթգծի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մաիսն հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքի Հանրապետության փողոցում այրվում է «Toyota» մակնիշի ավտոմեքենա (վարորդ` Վ. Ս., ծնված 1964 թ․)։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Բ․ Ս․-ն դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։01-ին, մարվել՝ 14։20-ին: Այրվել է ավտոմեքենան։