Արարատի քրեական ոստիկանները հայտնաբերել են Նշ...

Փետրվարի 23-ին՝ ժամը 18․30-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Արարատի մարզի Նշավան գյուղի մոտ այգի է այրվում։

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ այրվել է Նշավան գյուղի բնակիչներից մեկին պատկանող այգու մի մասը՝ տուժողին պատճառելով շուրջ 1 միլիոն դրամի նյութական վնաս։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են Մխչյան և Ազատավան գյուղերի երկու բնակիչ: Նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին: