Արարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ պայմանագրային...

Դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Լանջազատ-Գառնի ավտոճանապարհի խաչմերուկում բախվել են 20-ամյա Նվեր Մ.-ի վարած Mercedes մակնիշի և 33-ամյա Արմեն Մ.-ի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Նվեր Մ.-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Սամվել Մ.-ն և Volkswagen-ի վարորդ Արմեն Մ.-ն ու վերջինիս ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Գրիգոր Ա.-ն և 24-ամյա Հրայր Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ Volkswagen-ի վարորդն ու բոլոր ուղևորները աշխատում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում: