ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի գործընկերոջ հետ: Այս առիթով նա X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Շատ լավ հանդիպում ունեցա Սլովակիայի իմ նոր գործընկերոջ` Յուրայ Բլանարի հետ: Օգտակար է գնահատել մեր երկկողմ օրակարգի արդյունքները` ընդգծելով տարբեր ոլորտներում, այդ թվում` տնտեսության ոլորտում և ՀՀ-ԵՄ ձևաչափով մեր կապերի հետագա ամրապնդման պատրաստակամությունը: Ներկայացրել եմ Հայաստանի մոտեցումները խաղաղության գործընթացին` հիմնարար սկզբունքներին համապատասխան»



