Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանու...

Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 4-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդիսի հետ։

Կողմերը վերահաստատել են ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել էլ ավելի գործնական քայլեր կատարել ամրապնդելու կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Նախարար Անգելիդիսն Արարատ Միրզոյանին ներկայացրել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության մանրամասները, մատնանշել այն հեռանկարները, որոնց մի մասն արդեն իրագործման փուլում է։

Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է պաշտպանության և ռազմական ոլորտներում ներկա փոխգործակցության բարձր մակարդակը։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ոլորտում բազմակողմ ձեւաչափերի հեռանկարները։