Արարատ Միրզոյանը և Պոլ Ռիչարդ Գալագերը քննարկ...

Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ: Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վատիկանի միջև փոխգործակցության հարցեր։