Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Պրահայի Կառլի համալսարանում տեղի ունեցած հրաձգության զոհերի ընտանիքներին։ Միրզոյանը գրառում է արել X-ի իր էջում՝ գրառման մեջ նշելով նաև Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկիին։
«Խորապես վշտացած եմ Պրահայի Կառլի համալսարանում տեղի ունեցած ողբերգական հրաձգության լուրից։ Սրտանց ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին և նրանց տոկունություն մաղթում, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Արարատ Միրզոյանը։
Արարատ Միրզոյանի ցավակցական գրառմանն արձագանքել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին․
«Սիրելի Արարատ, շնորհակալ եմ Ձեր բարի խոսքերի համար։ Ձեր աջակցությունը շատ բան է նշանակում այս ողբերգական պահին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Չեխիայի ԱԳ նախարարը։