Արարատ Միրզոյանը ցավակցել է Դմիտրո Կուլեբային...

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը ԱԳՆ անձնակազմի և անձամբ իր անունից ցավակցությունն է հայտնել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբային` Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։

Հայաստանի Հանրապետության դեսպանությանը միացել է ցավակցական խոսքերին։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Սևանա լճում հայտնաբերել են Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի դին։

Դեպքի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել նաև Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ «Օգոստոսի 13-ին, ժամը 20:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից 25 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով լողալիս անհետացել է։ Ջրափրկարարները լողալով մոտեցել են տվյալ հատված, մոտ 1․5 մ խորությունից դուրս բերել քաղաքացուն և ռետինե մոտորանավակով տեղափոխել ափ: Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են քաղաքացու մահը»,- ասված էր փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։