Արարատ Միրզոյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը պայման...

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 23-ին զրուցել են, ինչից հետո պայմանավորվել են հանդիպել Մոսկվայում մայիսի կեսերին:

Այս մասին հայտնել է Պետդումայի պաշտոնական կայքը:

«Վյաչեսլավ Վոլոդինն ու Արարատ Միրզոյանը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր խորհրդարանական հարթությունում և պայմանավորվել մայիսի կեսերին հանդիպում ունենալ Մոսկվայում», – ասված է հաղորդագրության մեջ: