ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Աժ աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու վերաբերյալ որոշում է ստորագրել:
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն 1-ին եւ 2-րդ հավելվածների:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. Գալստյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը», - նշված է որոշման մեջ:



