Հունվարի 16-17-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որտեղ հանդես կգա ելույթով։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ գործընկերների հետ։



