Հունիսի 14-15-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բուլղարիայում:
Ինչպես տեղեկանում է ՀՀ ԱԳ տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Բուլղարիայի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի և ԱԳ նախարարի հետ:
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:



