
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում արձանագրել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:
Առանց համապատասխան իրավական հիմքերի ծանր տեխնիկայով հանքանյութի ապօրինի արդյունահանումն անմիջապես դադարեցվել է։
Տեխնիկան և բեռնատարը տեղափոխվել են Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պահպանվող տարածք։
Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։