Առանձնազրույց պաշտոնական այցով Հայաստան ժաման...

Առանձնազրույց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաև լուսանկար է հրապարակել։

«Ողջունում եմ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին Երևանում»,- մեկ այլ գրառման մեջ նշել է վարչապետը:

Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։