Առանց հայրենիք ի՞նչ խաղաղություն․ Փաշինյանը ս...

«Նիկոլ Փաշինյանն ինձ համար վարչապետ չէ, իմ տղային ինքն է սպանել իր վարած քաղաքականությամբ»,-  հրավիրված ասուլիսում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

 «Նախ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանն ինձ համար վարչապետ չէ։ Փաշինյանը սրիկայաբար հայտարարեց, որ մենք հայրենիք չունենք, և մեր տղաները զոհվել են հանուն ապագա խաղաղության, այսինքն՝ հայրենիք չունենք։ Քո լակոտներին տանեիր, ինչի՞ մեր տղաներին տարար և սպանեցիր հանուն ապագա խաղաղության, մեզ ապագա խաղաղություն պետք չէ առանց հայրենիքի։ Առանց հայրենիք ի՞նչ խաղաղություն»։

Հիշեցնենք, որ Euronews-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե շատ դժվար է մարդկանց բացատրել, որ իրենց զավակը զոհվել է հանուն ապագա խաղաղության, ինչպե՞ս բացատրել, որ կարելի է զոհվել հանուն խաղաղության, եթե մեր նպատակը խաղաղությունն է։

Մանրամասն՝ տեսանյութում։