Արամավիր քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հունիսի 30-ին, ժամը 08։07-ին։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ մոտ 5000 քմ տարածքում այրվում է աղբ:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է քաղաքապետարանի 1 տրակտոր և 1 ջրատար։

 

Քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներն աղբավայրում իրականացնում են հերթապահություն։