Արամ Զավենիչը պահանջում է հանձնել միջանցը․ քա...

Երկար տարիներ Արամ Զավենի Սարգսյանը կարողացել էր համոզել հանրությանը, որ իր եղբորը՝ Վազգեն Սարգսյանին, սպանել են, քանի որ ինչ որ ուժեր ցանկանում էին Մեղրիով միջանցք հանձնել և իր եղբայրը դեմ է եղել։ Զավենիչը, որպեսզի լռեցնի ադեկվատ հարցերը, թե եթե Վազգեն Սարգսյանը դեմ էր ու սպանել են դրա համար, ապա ինչու չհանձնվեց միջանցքը, հայտարարում էր, թե եղբորից հետո էլ ինքն է ծրագրի դեմն առնել։ Դավալեցի Արամին ճանաչողները իհարկե գիտեին, որ ինքը գյուղում մի լղար հորթի դեմ չի կարող առնել, էլ ուր մնաց աշխարհաքաղաքական նման ահռելի ծրագրի։ Զավենիչին չճանաչողներն իհարկե շատ չէին, քանի որ նրան մինչև եղբոր սպանությունը անգամ սեփական գյուղում տեղը տեղին չէին ճանաչում ու հենց իրեն չճանաչելն էլ օգնեց շատերի գլուխը մտցնել այս հեքիաթը։

Անցան տարիներ, Զավենիչի տերերը կարողացան Նիկոլ Փաշինյանի ձեռքով հանձնել Արցախը և արդեն եկել է գործնականում Հայաստանի տարածքով միջանցքը հանձնելու ժամանակը ու Մեղրիով միջանցք հանձնելուն դեմ խոսողը սկսել է փառաբանել միջանցքը. Տերերը Զավենիչի «պլաստինկեն» փոխել են ու եթե նախկինում ինքը միջանցք չտալով էր «փրկում» Հայաստանը, ապա հիմա կարծում է, որ միակ միջոցը տալն է․ «Մեկ ամիս է՝ խոսում եմ Լենքորանով, Արաքսի ափով, Ագարակ-Սադարակ-Ղարս-Բուրգաս գազամուղից ու երկաթգծից, վերջին հարցազրույցում անգամ բաց տեքստով ասել եմ, որ Մեծ Բրիտանիան երկաթգծի 45.6 կմ-ը պատրաստ է զրոյից կառուցել, որպեսզի «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը ազդեցություն չունենա․․․Ակնհայտ է, որ տարածաշրջանային կոմունիկացիոն ծրագրերը Արևմուտքը մշակում է մեկ կենտրոնում։ Միջինասիական հանրապետություններից էներգակիրների և երկաթգծի ՌԴ-ն շրջանցող ուղիներով ԵՄ հասնելը համաարևմտյան ծրագիր է, որը բխում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերից, իսկ ՀՀ-ի պարագայում ունի, ինչպես անվտանգային, այնպես էլ տնտեսական շատ մեծ ներուժ»,-գրել է Զավենիչը։

Զավենիչի այս հեքիաթին էլ իհարկե հավատացողներ կլինեն, բայց ակնհայտ է, որ նա այլևս ի ցույց է դրել քաղաքական իր դատարկությունը։ Հիմա արդեն ակնհայտ է, որ նա նման է հայտնի Երաժշտական փոստարկղ հաղորդման, որին պատվերներ են գալիս։ Հաղորդման դեպքում երգեր էին պատվիրում, իսկ Զավենիչին պատվիրում են, թե ինչ պետք է համոզի հայաստանցիներին։ Զավենիչը իր գործունեությամբ նմանվել է պուլպուլակի, որի վրա գրված է, որ նվիրվում է քաղաքական մտքի հիշատակին։