
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Մի քանի շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից քաղաքական խոստում տրվեց, որ հետապնդում է իրականացվելու Գյումրու օրինական ուժի մեջ մտած ընտրությունների արդյունքներով՝ ընտրված համայնքի ղեկավարի դեմ: Եթե որևէ մեկը գիտի Եվրոպական այլ երկիր քաղաքական գործընթացների և քրեաիրավական ներուժի նման սերտաճման փորձի վերաբերյալ, խնդրում եմ հայտնել: Ժողովրդավարության ճգնաժամը հենց այս տեսքն ունի»: