
Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, որին հեգնանքով հաճախ անվանում են «Արամ Զավենովնա», շարունակում է սահմանել ուրացման նոր ռեկորդներ։ Նա միացել է Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հռչակած քարոզչական «ջիհադին» և ակտիվորեն ծառայում է իշխանության քարոզչամեքենային։ Պատճառը պարզ է. Արամ Սարգսյանի որդու ղեկավարած գործարանը օրերս կառավարությունից ստացել է զգալի արտոնություններ։
Երեկ Արամ Սարգսյանը իշխանական լրատվամիջոցներից մեկի եթերում ներողություն էր խնդրում, որ տարիներ առաջ պաշտպանել է Վեհափառին։ Սա այն դեպքում, երբ նա 1999 թվականին եղել է Վեհափառին ընտրող պատվիրակներից։
Տարիներ առաջ շրջանառվում էր մի լեգենդ, ըստ որի՝ Վեհափառի ընտրությանը չխանգարելու դիմաց Վազգեն Սարգսյանը պահանջել է 10 մլն դոլար։ Ասում են, թե հոկտեմբերի 27-ից հետո նրա եղբայրները, թողնելով սպանության հանգամանքները պարզելու հարցը, ձևավորել են հրոսակախումբ և ուղղվել Էջմիածին՝ պահանջով, թե «այժմ այդ 10 մլն դոլարը մեզ է հասնում»։
Իհարկե, դժվար է հաստատել այդ պատմության իրական լինելը․ նման լեգենդներ հասարակությունում միշտ էլ տարածվել են։ Բայց երբ հետևում ես Արամ Սարգսյանի վարքագծին, սպասելի է, որ նա մի օր իրավապահներին ցուցմունք կտա, թե իր եղբայրը «ահաբեկել է եկեղեցուն» ու փորձել 10 մլն դոլար ստանալ։ Նա անգամ կարող է պնդել, թե Վազգեն Սարգսյանը կեղծել է Վեհափառի ընտրությունները և եզրակացնել, որ Գարեգին Բ-ն պետք է հրաժարվի գահից։
Այսօր Արամ Սարգսյանից կարելի է սպասել ցանկացած քայլ։ Իր մոտ եղբորը ուրանալը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն թիրախավորելը արվում է բիզնեսի առաջխաղացման համար։ Ничего личного. Просто бизнес.