
Երեւանի Արամ Մանուկյանի արձանի մոտակայքից մեկնարկում է երթ, որը պետք է գնա ու միանա Մալիբուի այգում հավաքված բազմությանը։ Արամ Մանուկյանի արձանի մոտ է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նշենք, որ Երեւանում Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգուց (Մալիբու) երթ է մեկնարկում՝ ի պաշտպանություն «Տաշիր» ընկերությունների խմբի և «ՀԷՑ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի։
Երթը կհասնի մինչեւ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը՝ ԱԱԾ մեկուսարան։