Առաջին անգամ Բրիտանական ՌԾՈւ-ում կին է նշանակ...

Միացյալ Թագավորության ՌԾՈւ սպա Քլեր Թոմպսոնը նշանակվել է բրիտանական Queen Elizabeth ավիակրի հրամանատար։ Առաջին անգամ երկրի նավատորմի պատմության մեջ նման նավի հրամանատար է նշանակվել կին, տեղեկացել է UK Defence Journal պարբերականը։

Նրա տվյալներով՝ Թոմպսոնը պարգեւատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով թագավորական նավատորմի գլոբալ գործողություններում զգալի ավանդի համար։ Նրա հրամանատարության ներքո 23 Montrose տեսակի ֆրեգատի անձնակազմը իրականացրել է մի շարք հաջող գործողություններ թմրանյութերի շրջանառության եւ զենքի անլեգալ մատակարարումների կասեցման ուղղությամբ։

Թոմպսոնը, որը նավատորմ է եկել 2005թ., մասնակցել է տարբեր առաքելությունների, այդ թվում Հարավային Ատլանտիկայում, Միջերկրական ծովում, Բալթիկ ծովում եւ Կարիբյան ավազանում։

Queen Elizabeth-ը եւ նման կառույց ունեցող Prince of Wales ավիակիրը հաշվարկված են այն բանի համար, որպեսզի կրեն 36 հատ  F-35В կործանիչ ուղղահայաց վայրէջքով եւ 4 ուղղաթիռ, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են ընդունել մոտ 70 կործանիչ։ Երկու նավերը, որոնք բյուջեի վրա մոտ 10 մլրդ դոլար են նստել, քանիցս թանկարժեք նորոգման են ենթարկվել հաճախակի անսարքությունների պատճառով։