
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, «Ազատության» հարցին ի պատասխան, չի հերքել, որ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թե ինչ օրակարգով կլինի հանդիպումը, պաշտոնյան չի բացահայտել:
Արմեն Գրիգորյանը չի նշել նաև այցի օրը՝ ասելով, որ վարչապետի աշխատակազմը տեղեկությունը կհայտնի:
Հունիսի 5-ին վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:
Նրանք քննարկել էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը։