Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ նոր հանդիպումներ կարող են տեղի ունենալ ԱՄՆ-ում: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Առաջիկայում նախատեսվում են հաջորդ հանդիպումները։ Հավանաբար Ամերիկայում»,-ասել է Զելենսկին։
Չորեքշաբթի և հինգշաբթի Աբու Դաբիում կայացել է Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ: Առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23-24-ը Աբու Դաբիում։ Բանակցություններն ընթացել են փակ ձևաչափով, առանց մամուլի։



