Առաջիկայում կանդրադառնանք Աժ նախագահին ուղղվա...

Politik.am-ը Սասնա ծռեր համահայկական կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանի հետ զրուցեց քաղաքացիներից մեկի ֆեյսբուքյան գրառման մասին, որում անդրադարձ էր կատարվում հարցազրույցներից մեկում Ալեն Սիմոնյանի կողմից հնչեցված մտքին. «Ես հավատում եմ մեր տղաներին, որոնք ապրիլյան դեպքերի ժամանակ կանգնացրեցին մի ամբողջ աշխարահաքաղաքական գործընթաց, 18-20 տարեկան 100 երիտարսարդներ, բոլոր այդ աշխարահաքաղաքական հաշվարկները տապալեցին իրենց որակով, իրենց համարձակությամբ»- նշել էր Սիմոնյանը:

Այս մասին քաղաքացին գրել է, թե  Աժ փոխխոսնակը փաստում է, որ 2016 ապրիլյան պատերազմն` աշխարհաքաղաքական ուժերի կողմից պայմանավորված էր. «Այսքանից հետո հարց է առաջանում` ինչու՞ ներկայիս իշխանություները չեն սկսում այդ հարցերի բացահայտման պռոցեսն, ինչու՞ նրանք մերժեցին «Սասնա Ծռերի» խորհրդարանական լսումներ անցկացնելու առաջարկը»:

Ավելի շուտ հայտնել էինք, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը նամակով դիմել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ապրիլյան քառօրիայի պատճառների քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու համար:

Մեզ հետ զրույցում Վահագն Ավագյանը հայտնեց, որ ապրիլյան քառօրիայի պատճառների վերաբերյալ բազմաթիվ  դիտողություններ են եղել կուսակցության կողմից, իսկ լսումներ անցկացնելու հետ կապված Աժ-ից դեռ պատասխան չեն ստացել. «Նամակը ուղարկվել է ապրիլի 1-ին, չեմ կարծում, թե պատասխանելու ողջամիտ ժամկետը սպառվել է, սակայն առաջիկայում դրան կանդրադառնանք»- ասաց Ավագյանը: