Առաջիկա օրերին հանրապետությունում օդի ջերմաստ...

Երևանի առանձին հատվածներում մայիսի 11-ի  երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 12-ի երեկոյան ժամերին, մայիսի 13-15-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Մայիսի 16-ին կլինի առանց տեղումների եղանակ:

11ra.jpg (62 KB)

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը մայիսի 13-ի և 14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մայիսի 15-ի և 16-ի գիշերը՝ ևս 4-5 աստիճանով։

Մարզերում մայիսի 11-ին կեսօրից հետո, մայիսի 12-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, մայիսի 13-15-ը ժամանակ առ ժամանակ  շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-16-ն առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

11ya.jpg (284 KB)

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Արցախում մայիսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ին՝ անձրև և ամպրոպ։