
ԱԷՄԳ-ի պատվիրակությունը կարող է Իրան ժամանել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում՝ համագործակցության շարունակման տարբերակները քննարկելու համար։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Ակնկալվում է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ԱԷՄԳ-ի որոշ պաշտոնյաներ կայցելեն Իրան և մենք կքննարկենք տեխնիկական ասպեկտները», - ասել է նա շաբաթական մամուլի ասուլիսի ժամանակ։