Առաջատար գիտաշխատողների բազային աշխատավարձը կ...

Հայաստանում 2025թ. հունվարի 1-ից առաջատար գիտաշխատողների բազային աշխատավարձը կհասնի 552 հազար դրամի։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հոկտեմբերի 29-ին ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Սա, նրա խոսքով, միայն հիմնական ֆինանսավորումն է։ Դրան կավելանան նաեւ թեմատիկ դրամաշնորհային ծրագրերի վճարները։ «Սպասվում է, որ գործարքների բարձրացումը խթան կդառնա, որ այդ մասնագետներն անցնեն լրիվ դրույքների պետական գիտական հաստատություններում եւ բուհերում»,- ասել է Անդրեասյանը։

Նոր տարվանից գիտաշխատողների աշխատավարձերը կբարձրանան արդեն չորրորդ անգամ՝ հասնելով 300 տոկոս աճի։ Համեմատության համար. 2021թ. առաջատար գիտաշխատողի աշխատավարձը կազմում էր ընդամենը 138 հազար դրամ։

2024թ. հունվարի տվյալներով՝ Հայաստանում աշխատում է 2 162 գիտաշխատող գիտական աստիճաններով, որոնցից 788-ը՝ համատեղությամբ։