Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է սահմանափակել շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության համակարգերում գործունեության մի շարք տեսակների կազմակերպումը: Այս մասին դեկտեմբերի 3-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Հիմնական զեկուցողի խոսքով նախագծի նախնական տարբերակով նախատեսված էր մեկ տասնյակից ավելի մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ, սակայն խորհրդարանական լսումներից եւ այլ քննարկումներից հետո այդ թիվը կրճատվել է՝ դառնալով 3: Դրանք են իրավաբանական, հաշվապահական հաշվառում եւ ֆինանսական խորհրդատվություն գործունեությունները:
Հարցի քննարկումը կշարունակվի դեկտեմբերի 4-ին: