«Այս վերջին օրերին համեմատություն եմ անում 2018 թվականի հետ, երբ այն ժամանակ էլ կալանք կար, այս ապօրինի հետապնդումները կային։ Իսկապես պատկերն այս առումով՝ աջակցության, մարդկանց ընկալման տեսանկյունից, տրամագծորեն տարբեր էր։ Շատ լուրջ տարբերություն կա այն ամենի միջև, ինչ ունենք հիմա, և այն ամենի, ինչ եղել է 2018-ին։
Այս ութ տարիներն իսկապես շատ բան ցույց տվեցին։ Շատերը գիտեն և տեսնում են այս գործի ոչ օրինական լինելը, քաղաքական հետապնդման վառ առկայությունն այս ամենում։ Եվ այստեղ մենք իսկապես շատ ապացուցելու բան չունենք, որովհետև երկրի փաստացի ղեկավարն այս հետապնդումների մասին ազդարարում է բացահայտորեն։ Ուղիղ ասում է, որ ինքն է հենց դատում, ինքն է այս ամենն անում, ասում է՝ «պետք է նստեք», և հենց հաջորդ օրը սկսվում է այդ ամբողջ գործողությունը»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



