«Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանում են նաև ո...

Տարիների ծառայությունն ու հաղթանակներով կոփված փորձը կարող են վերածվել նոր առաքելության։ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանում են ուժային կառույցների մարզաշխարհի վետերանները՝ հանդես գալով նախաձեռնությամբ, որը միավորում է փորձառությունն ու երիտասարդական ներուժը․ ստեղծել վետերանների հասարակական մարզական ակումբներ։

Նրանց համոզմամբ՝ անցած ուղին միայն հիշողություն չէ, այլ պատասխանատվություն՝ փոխանցելու արժեքներ, ձևավորելու կամք և ամրապնդելու հայրենասիրական ոգին երիտասարդների շրջանում։ Վետերանների ներգրավումը հնարավորություն կտա զարգացնել ռազմամարզական պատրաստվածությունն ու առողջ ապրելակերպի մշակույթը, ինչպես նաև ձևավորել սերունդների միջև համագործակցության և փոխադարձ հարգանքի մթնոլորտ։

Նախաձեռնության առանցքում վետերանների մարզական ակտիվության բարձրացումն է Հայաստանում։ Ստեղծվող ակումբները նպատակ ունեն խթանել սպորտի զարգացումն ու առողջ կենսակերպը, կազմակերպել համայնքային և հանրապետական մարզական միջոցառումներ, ինչպես նաև ապահովել վետերանների միջև արդյունավետ համագործակցություն։ Կարևոր շեշտադրում է դրվում նաև ուսումնական և մարզական հաստատությունների հետ փոխգործակցության վրա՝ երիտասարդների ռազմահայրենասիրական և մարզական դաստիարակությունն ավելի համակարգված դարձնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում.