Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ դադարեցվել են ՍԴ դատավոր Արաիկ Թունյանի լիազորությունները՝ իր դիմումի հիմքով՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, տեղեկացնում են ՍԴ-ից:
«Սահմանադական դատարանի նախագահը, դատավորները և աշխատակազմը շնորհավորում են դատավոր Ա․ Թունյանին Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ՝ երախտիքի խոսք հղելով ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար և վստահություն հայտնում, որ պարոն Թունյանի բարձր պրոֆեսիոնալիզմն ու մասնագիտական գործունեությունը կարևոր նշանակություն կունենան Եվրասիական տնտեսական միության դատարանի աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում»,-ասվում է հաղորդագրությունում: