Արագածոտնի մարզում 29-ամյա վարորդը «Kia Forte...

Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Սուրեն Թ․-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։