Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղար...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Ֆիդանյանն ազատվել է ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

Արա Ֆիդանյանը ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թվականի դեկտեմբերից։