Արա Եղոյանն ազատվել է Պետական վերահսկողական ծ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 29-ի որոշմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արա Եղոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արա Եղոյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Եղոյանն այս պաշտոնում նշանակվել էր 2021-ի փետրվարի 4-ին։