Արա Այվազյանի Մոսկվա կատարելիք այցը, մեր ռազմ...

Պաշտոնական լրահոսից հայտնի է դարձել, որ փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստան, որտեղ հանդիպելու է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հարցերի օրակարգն ինքնին հասկանալի է, սակայն կա մի հանգամանք, որ Արա Այվազյանը պետք է կարողանա ունենալ խոհեմություն եւ մանեւրել, որպեսզի հայանպաստ լուծումներ ապահովի։

Բանն այն է, որ այս տարի մարտի 20/21-ին Նովրուզ Բայրամն է Ադրբեջանում, որն այդ երկրի կրոնական-ազգային խոշորագույն տոներից է։ Ադրբեջանում պետական ավանդույթ է դարձել, այդ օրերին ազատ արձակել բանտարկյալներին։ Ադրբեջանի Միլլի մեջլիսից արդեն հայտարարություն եղել է, որ հնարավոր է Նովրուզին ընդառաջ ներում շնորհվի բանտարկյալների, որոնց հարցերը կքննարկվեն հատուկ հանձնաժողովի կողմից։

Արա Այվազյանը կարողանա դիվանագիտություն բանեցնել, ապա կարող է Լավրովի հետ հայ ռազմագերիների գոնե մի մասի հարցը լուծել եւ Նովրուզին ընդառաջ, հասնել այն բանին, որ նրանց ներում շնորհվի եւ հետ վերադառնան Հայաստան։ Սա նաեւ կարող է երկու կողմերի համար վստահության մթնոլորտի ձեւավորման քայլ դառնալ։ Ի պատասխան օրինակ, Հայաստանն էլ կարող է Ս․ Զատկի տոնին ադրբեջանցի գերիներ ազատ արձակել, եթե այդպիսիք մնացել են դեռ։ Դիվանագիտական վարպետությունից կախված հարց է։ Հատկապես, որ Բաքվում Ալիեւը դեռ արբեցած է իր այսպես ասած հաղթանակից եւ դեռ իրեն Ալեքսանդր Մակեդոնացի է զգում։