
Ցեղասպանության ճանաչման հարցը պետք է դիտարկել՝ ոչ թե հայ-թուրքական հակադրության, այլ՝ երկխոսության դաշտում: Ընդ որում՝ Ցեղասպանության ճանաչման հանգամանքն առաջին հերթին անհրաժեշտ է Թուրքիային՝ որպես ժամանակակից պետություն դառնալու ինդիկատոր: Գիտակցական քաղաքական կյանքում մշտապես եղել եմ այս դիրքորոշմանը: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Սակայն այս ռացիոնալ, ռեալիստական դիրքորոշումը երբեք չպետք է շփոթել Ցեղասպանություն ժխտման քաղաքականության հետ, որը վերջին շրջանում դառնում է Հայաստանի իշխանության վարքագիծ՝ թելադրված Անկարայի և Բաքվի ագրեսիվ քաղաքականությամբ:
Այսօր Ցեղասպանություն զոհերի ոգեկոչման օրն է»,- գրել է նա: