Ապօրինություն գործած պաշտոնյաները սեփական մաշ...

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների ազատ արձակվելուն՝ ընդգծելով, որ արդարությունը վերականգնելու ճանապարհին կարևոր քայլ է արձանագրվել:

«Ազատ արձակվեցին «Հայաստան» դաշինքի՝ տևականորեն ապօրինի կալանքի տակ պահվող պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը:

Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս հետապնդումը որևէ կապ չունի արդարադատության հետ: Սա այն ակնհայտ ապօրինություններից էր, որը հասկանալի էր անգամ իրավաբանությունից գիտելիքներ չունեցողների, բայց ոչ՝ այսօրվա դատախազության ու որոշ դատավորների համար:
Միասնական, կազմակերպված ու գրագետ պայքարի արդյունք էր ապօրինությունների այս շղթայի կոտրումը», - նշել է Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահը հայտարարել է՝  շարունակելու են պայքարը, բոլոր շինծու գործերը քանդվելու են:

«Վստահեցնում եմ՝ ապօրինություն գործած պաշտոնյաները սեփական մաշկի վրա զգալու են իսկական արդարադատության ուժը», - հավելել է նա: