Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վե...

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին մարտի 25-ին ժամը 00։10-ի սահմաններում ստացվել է ահազանգ՝ «OPEL» մակնիշի ավտոմեքենայի թափքում հայտնաբերված ապօրինի որսված կենդանի խեցգետնի վերաբերյալ։

Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Հ.-ն Հերհերի ջրամբարից ապօրինի որսացել է 43 կգ խեցգետին։

Ապօրինի որսված կենդանի խեցգետնի ողջ խմբաքանակն առգրավվել է և բաց է թողնվել Հերհերի ջրամբար։

Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։