Ապօրինի ջրառ և գետի աղտոտում Գեղարքունիքում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործող «Լվա ինքդ» ավտոլվացման կետերում։

Պարզվել է, որ ավտոլվացման 2 կետում ապօրինի խորքային հորերից առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության իրականացվել է ջրառ, իսկ կեղտաջրերը հեռացվել են Գետիկ գետ։

ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել են ավտոլվացման կետերում ապօրինի ջրօգտագործումը և ջրահեռացումըխողովակաշարերը՝ կապարակնքվել։

Տնտեսավարողները ենթարկվել են վարչական տույժի։