Ապօրինի և ծիծաղելի պատճառներով խուզարկություն...

«Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այս պահին ապօրինի և ծիծաղելի պատճառներով խուզարկություններ են իրականացվում Էջմիածնի` ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց բնակարաններում, այնուհետև տեղափոխում քննչական բաժիններ.

էդգար Թամազյան («Էջմիածին» խմբակցության անդամ)

Արթուր Մակարյան

Արսեն Ղազարյան

Արմեն Ալեքսանյան

Ապօրինի հետապնդման ենթարկվող անձանց ցանկը ճշտվում է, կտանք լրացուցիչ տեղեկություն…»։