ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովը սկսվել է «Իգորա» հանգստավայրում (Լենինգրադի մարզ)։ Տիրոջ իրավունքով ընդունողը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է։
Հանդիպմանը նա կամփոփի 2024թ. ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները։ Դրանից հետո, ինչպես հայտարարվել է Կրեմլում, «առաջնորդները կկարողանան ոչ պաշտոնական միջավայրում շփվել միմյանց հետ եւ կարծիքներ փոխանակել արդի միջազգային հարցերի շուրջ»։
Հակառակ պլանների, ոչ բոլոր մասնակից երկրների ղեկավարներն են կարողացել գալ ԱՊՀ գագաթաժողովին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան սոցիալական ցանցերում գրել էր, որ ստիպված է եղել բաց թողնել այսօրվա հանդիպումը՝ կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի պատճառով։ Որոշվում է վաղը կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթաժողովին նրա մասնակցության հարցը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերադառնում է Բաքու՝ Ղազախստանի Աքթաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանման ֆոնին։