ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հանդիպումը...

Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների հանդիպումը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում դեկտեմբերի 18-ին, Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկացրել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգել Լեբեդեւը, հայտնել է ՏԱՍՍ-ը։

«ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հանդիպումը արտահերթ է, նախաձեռնել է Ռուսաստանի Դաշնությունը։ Ենթադրվում է, որ այն կկայանա Մոսկվայում դեկտեմբերի 18-ին, Ռուսաստանի Դաշնության վարչապետ [Միխայիլ] Միշուստինի նախաձեռնությամբ»,- ասել է նա Մինսկում ԱՊՀ Գործադիր կոմիտեում, մասնակից երկրների մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ։