ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարները մայիսի 9-ին կժ...

ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարները մայիսի 9-ին կժամանեն Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակի հանդիսությանը, հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։

«Ես, ինչպես եւ դուք, ուրախությամբ եւ գոհունակությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ ԱՊՀ պետությունների բոլոր ղեկավարները մայիսի 9-ին կլնեն Մոսկվայում՝ մասնակցելու հանդիսություններին»,- հայտնելէ Լեբեդեւը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Ռուսաստանն ակնկալում է, որ Հաղթանակի զորահանդեսին կմասնակցեն ԱՊՀ պետությունների եւ կառավարությունների բոլոր ղեկավարները։