ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների Խորհրդի նիստը նախ...

ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Մինսկում 2024թ. ապրիլին։ Այս մասին տեղեկացրել է ԱՊՀ Գործադիր կոմիտեն։

Համագործակցության անդամ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի անդամները դեկտեմբերի13-ին Մինսկում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն ԱՊՀ ԱԳ նախարարների Խորհրդի հերթական նիստի օրակարգը, որը տեղի կունենա 2024թ. ապրիլին Մինսկում։

ԱՊՀ ԱԳ նախարարների Խորհրդի նախորդ նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 12-ին Բիշքեկում։