Ապառիկներ, վարկեր ունեի ու հիմա էլ ունեմ. Արա...

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ դեռ չի փակել իր ապառիկները. «Ապառիկներ, վարկեր ունեի ու հիմա էլ ունեմ։ Իմ հաշվին ԴԱՀԿ-ի կողմից կալանք էր դրվել, որովհետև մեքենան ոչ ճիշտ վայրում կայանելու համար տուգանքը չէինք վճարել ժամանակին։ Երբ ես ուզում էի այլ ապառիկով գնում կատարել, բանկը մերժել էր»։

Դիտարկմանը, թե ինչո՞ւ է հիմա ապառիկով գնում կատարում, այն դեպքում, երբ աշխատավարձն արդեն բարձր է, Միրզոյանը պատասխանեց, որ այդպես ավելի հարմար է.

«Աշխարհում մարդիկ այդպես են անում՝ կանխիկ գումարով գնում չեն կատարում և ապառիկ գնումն են նախընտրում։ Իսկապես այդպես հարմար է։ Նույն տրամաբանությամբ ես փորձում էի հեռուստացույց գնել։ Եթե ձեզ հետաքրքիր է, ասեմ, որ հեռուստացույցը, ի վերջո, ստիպված եղա կանխիկով գնել, տուգանքն էլ վճարել եմ, վարկային վատ պատմություն էլ չունեմ»։